Լիկա.
Հարգելի գործընկերներ, հարցս հետևայն է. ՀՈԱԿ-ը հարկային տեսչությունում ունի գերավճար միասնական հաշվում /եկամտային հարկի գծով/, որը ՀԾ-ում ժամանակին որպես մնացորդ չի մուտքագրվել։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ ձևակերպում պետք է տալ՝ 1․ սխալն ուղելու համար, 2․ դ-տ պարտքի հաշվին կ-տ պարտքի մարում հաջորդ ամսվա աշխատավարձի եկամտային հարկից։ Նախապես շնորհակալություն։
դտ 524 կտ 225,ես այս կարծիքին եմ, որ պարտքի հաշվին մարվի հաջորդ ամսվա աշխատավարձի եկամտային հարկից։
Հարգելի՛ Տիգրան, ձեր նշած ձևակերպումն իմ կարծիքով կլինի երկրորդը, քանի որ 2252 հաշվին սկզբնական մնացորդ /դ-տ պարտք/ չի մուտքագրվել։ Բնականաբար պարտք չի երևում , պետք է տալ այնպիսի ձևակերպում, որ 2252 հաշվին երևա գերավճար։Խնդրում եմ օգնել, տալ այդ ձևակերպումը։Շնորհակալություն։
հաշվի առեք որ հանրային հատվածի հաշվային պլան կիրառող չեմ ու գրածը ունի խորհրդատվական բնույթ
524 հաշվի նկարագիրը սա է,
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է բյուջեի նկատմամբ առաջացած կարճաժամկետ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում՝ այդ պարտավորությունների մարումը, ինչպես նաև անուղղակի հարկերի գծով հաշվանցվող գումարները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է բյուջեին ունեցած կրեդիտորական պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն ձևակերպվում է որպես բյուջեի գծով դեբիտորական պարտք:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարի արտացոլում դտ 225 կտ 524,