Գանձապահի պարտականություններ

Հայկ․

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ. եթե ՍՊԸ-ն ունի 15 աշխատակից, արդյո՞ք ճիշտ է, որ գանձապահի պարտականությունները 2018 թ-ից դրվել են հաշվապահի վրա: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե այդպես շարունակենք աշխատել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Տուգանք որպես հաշվապահական հաշվառումը խախտումով վարելու մասին:

Ալլա

Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:Կազմակերպության ղեկավարը և հաշվապահական հաշվառման կազմակերպման ու վարման համար պատասխանատու այլ անձինք հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

Հոդված 1691.

Աննա

Իսկ քանի՞ աշխատակցի դեպքում է օրենքը պարտադրում գանձապահ ունենալ:

Last edited 3 տարի առաջ by Accountant.am
Tigran

Չորս և ավելի աշխատող ունենալու դեպքում:

Ալլա

Երեքից ավելին

Արա

Կա կառավարության որոշում դրամարկղային գործառնությունների իրականացման վերաբերյալ, ըստ որի  այդ դեպքում պիտի կազմակերպությունը ունենա գանձապահ, այն կարող եք գտնել ցանկացած որոնողական կայքով։