Կարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, եթե գազալցակայանում գազի կորուստները ավելի մեծ են, քան 12.5 %-ը, ստացվում է մինչև 30 %: Հարկային մասով պարզ է, իսկ հաշվապահական իմաստով կորուստը ի՞նչ ձևով է բացատրվում, և արդյո՞ք այդ ծախսը ընդունվում է:
Հարգելի Կարինե, սովորաբար հենց հարկային մասով է խիստ մոտեցում լինում ծախսերի ճանաչման հարցում: Իմ կարծիքով, այո, ընդունվում է ֆինանսական հաշվառման տեսանկյունից: