Բոնուսների վճարման ընթացակարգ

Գայանե.

Բարև ձեզ։
2022 մարտ ամսին աշխատավայրի փոփոխման համար ստացել եմ onboarding bonus: Գործատուն հունիս ամվա աշխատավարձից առանց նախապես զգուշացնելու կատարել է պահում՝ հիմնավորելով, որ մարտին բոնուսի մասով կատարել են սխալ հաշվարկ։ Արդյո՞ք իրավունք ուներ անել նման բան այդքան ուշացումով և ո՞ր օրենքով է կարգավորում բոնուսների վճարման ընթացակարգը /ՀՀ ԱՕ 105-րդ հոդվածի պահանջները գործատուն հիմք չի համարում, քանի որ բոնուսը չի համարում աշխատավարձ/։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Նախ մեր օրենսդրությամբ դա կամ լրավճարն է կամ պարգևատրումը, կախված ինչ նպատակով է տրվել, onboarding bonus-ը դա թարգմանաբար նշանակում է մուտքի բոնուս: Այդ բոլորը կարգավորվում է առաջինը աշխ.օրենսգրքով,իսկ սխալ հաշվարկի ճշտումների մասին գրված է ԱՕ հ. 213-ում Աշխատավարձից պահումներ կատարելու հիմքերը: Բոնուսը չի համարվում հիմնական աշխատավարձ,սակայն այն լրացուցիչ վարձատրության տարրերից է հ.178,
Լրացուցիչ աշխատավարձը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են:

Գայանե

Գործատուի կողմից տրամադրված քաղվածքում թարգմանել են որպես պարգևավճար: Ըստ գործատուի՝ պարգևավճարը աշխատավարձ չէ, հետևաբար ԱՕ ոչ 105, ոչ էլ 213 հոդվածները կիրառելի չեն, իսկ 178 հոդվածը ընդհանրապես հիմք չի դիտարկում: Ինչքանո՞վ է ակտուալ այս դեպքում արբիտրաժ դիմելը, թե՞ 178 հոդվածը իրոք միանշանակ չէ: