Մանե.
Բարի օր: Ինձ կարո՞ղ եք օգնել բնապահպանական վճարի հետ կապված հետևյալ հարցում. եթե ֆիզիկական անձը 2019 թվականին ավտոմեքենայի համար վճարել է բնապահպանական հարկ և անցել է երկու տարի, 2-րդ տարվա համար նորի՞ց պետք է վճարվի, թե՞ այդ վճարածը հենց երկու տարիների համար էր:
Ֆիզիկական անձը ամեն տարի իր մեքենայի տեխ.զննման ժամանակ վճարում կատարելիս վճարում է նաև բնապահպանական վճար, այնպես որ դուք դա վճարում եք ամեն տարի:
Ձեր հարցը թերի է, դիմեք համապատասխան մարմին և ժամանակահատվածը հստակ կասեն:
2020,2021 տարիների համար պետք է վճարեք, ՀՀ-ում գրանցված (հաշվառված) և շահագործվող այն ավտոտրանսպորտային միջոցների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար, որոնց համար սահմանված է տեխնիկական զննության պահանջ, Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարվում է մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:
Շնորհակալ եմ