Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ընկերությունը 3-րդ երկրից ներմուծում է կատարել, որում առկա է բնապահպանական հարկով հարկվող ապրանք։ Բնապ․ հարկը վճարվել է։ Ըստ օրենքի` ընկերությունը, եթե չի վաճառել այդ ապրանքից և պակասեցման ենթակա հարկի գումար չկա, եռամսյակային հաշվետվությունով այնուամենայնիվ պե՞տք է վճարի կրկին բնապ. հարկ` ապրանքի արժեքի ու քանակի արտադրյալի նկատմամբ հաշվարկելով համապատասխան դրույքաչա՞փ:
Կրկնակի չեք վճարելու, բնապահպանականի հաշվարկ պետք է ներկայացնեք ու իրացմանը համամասնորեն հաշվանցեք:
Եթե վաճառք չեք ունեցել այդ եռամսյակում, ներկայացրեք զրոյական հաշվետվություն։