Բնակելի տան վարձակալության պայմանագիր նոտարական կարգով կնքելու համար

Անդրանիկ․

Բարև Ձեզ։
Բնակելի տան վարձակալության պայմանագիր նոտարական կարգով կնքելու համար ի՞նչ փաստաթղթեր են պետք, ու՞մ ներկայությունն է պետք, և որքա՞ն գումար պետք է վճարել կնքելու համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Վարձակալը, վարձատուն /սեփականատերը/, իրենց անձը հաստատող փաստաթղթերով, բնակելի տան սեփականության վկայականը, իսկ գումարը պետք է նոտարի մոտ ճշտեք։

Marine Gh

Պետք է կադաստրից միասնական տեղեկանք, որ բնակարանը գրավադրված կամ վարաձկալված չի, 10 000 դրամ է: Հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային եղանակով։ Հարկավոր է սեփականության իրավունքի վկայականը և պատճենը, սեփականատիրոջ անձնագիրը և պատճենը կամ անձնագրի պատճեն ու լիազորագիր, լիազորագրվողի անձնագիրը և պատճենը, վարձակալի անձնագիրը և պատճենը: Հարկավոր է վարձատուի (սեփականատիրոջ կամ լիազորված անձի) և վարձակալի (վարձակալող կամ լիազորված անձ) ներկայությունը: Նոտարում վճարվող գումարները տարբեր են:

Tigran

Գործարքից հետո վարձատուի համար առաջանալու է եկամտային հարկի պարտավորություն՝ 10 տոկոսի չափով: