Բնակարանի վարձակալություն

Լիանա․

Բարև ձեզ, 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ինչպե՞ս պետք է գրանցվեն վարձով բնակարանները։ Ու՞ր պետք է դիմել վարձով բնակարանը գրանցելու համար, ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել, և եկամտային հարկը ավտոմատ կհանվի՞ վարձավճարից, թե՞ պետք է տան սեփականատերը վճարի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

Վարձով տրվող բնակարանի սեփականատերը անձնագրով թող մոտենա տարածքային կամ ցանկացած հարկային տեսչության ստորաբաժանում։

Tigran

Ու՞ր պետք է դիմել վարձով բնակարանը գրանցելու համար՝ տան սեփականատերը՝ կադաստր, նաև հաշվառվի հարկայինում, եկամտային հարկը չի հանվի վարձավճարից, տան սեփականատերը պետք է վճարի։

Արմեն

Եթե վարձակալը իրավաբանական անձ է Ձեր գումարից պիտի հարկը պահի և փոխանցի բյուջե, ամեն անգամ Ձեզ գումար վճարելու ամսում: ՊԵԿ-ին տեղյակ պահելու համար կա ՊԵԿ-ի կողմից սահմանված ձև (01.12.2023թ. թիվ 1263-Ն հրաման), որի ուղարկման վերջին օրն այսօր է: Եթե ՀՎՀՀ ունեք և էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համար ունեք պայմանագիր, այդ ձևը կարող եք ուղակել էլեկտրոնային, իսկ եթե ոչ՝ հետևեք Գայանեի խորհրդին: 2023թ. համար հաշվարկը ներկայացնելու և հարկը վճարելու ժամկետը մինչև 2024թ. մայիսի 1-ն է:

Սուսաննա

Իսկ կներեք էլեկտրոնային ինչպե՞ս պետք է ուղարկվի: Դա ո՞ր հաշվետվությունն է

Արմեն

Դեռևս ՀՆԷՀ-ում նման հաշվետվության ձև չկա: Անհրաժեշտ է ՊԵԿ-ի սահմանած ձևը վորդ ֆայլով լրացնել, ստորագրել և ուղարկել secretariat@petekamutner.am էլեկտրոնային հասցեին:

Ruzanna

Էլեկտրոնային տարբերակով ուղարկելու համար պետք է գրանցվեք e-request.am կայքում, այնտեղ կցեք անհրաժեշտ փաստաթղթերը ՝ հայտարարությունը և դիմումը և ուղարկեք՝ որպես ստացող նշելով ՊԵԿ:

Nerses

Վարձատու հանդիսացող ֆիզ անձը պետք է մետենա ՊԵԿ և հայտարարություն ներկայացնի։