Բնակարանը վարձակալությամբ հանձնելու դեպքում առաջացող հարկային պարտավորությունները

Աննա․

Բարև ձեզ: Բնակարանս վարձակալության եմ տվել, նոտարով կնքել եմ պայմանագիր։ Կասե՞ք՝ ո՞ր հարկատեսակով պետք է վճարում անեմ, ի՞նչ չափով և ի՞նչ ժամկետներում։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Վճարելու եք 10 տոկոս եկամտային հարկ, եթե վարձակալը ՀՀ քաղաքացի է: Յուր. ամիս եք վճարելու, դրա համար որպես ֆիզ. անձ հարկատու պետք է հաշվառվեք Ձեր տարածքային հարկայինում:

Karine

Պետք է հանձնեք եկամտային հարկ 10 %։ Նաև ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը։ Վճարեք առաջացած հարկը։

Arpi

Բարի երեկո։ Նախ պետք է գրանցվեք որպես ֆիզ. անձ։ Ամսական պետք է վճարեք եկամտի 10 %-ը, իսկ հաջորդ տարվա մինչև ապրիլի 20-ը ներկայացնել տարեկան հաշվետվություն վճարված գումարի չափով:

Emma

Գրանցվեք որպես ֆիզ. անձ։ Ամսական պետք է վճարեք եկամտի 10 %-ը, իսկ հաջորդ տարվա մինչև ապրիլի 20-ը ներկայացնել տարեկան հաշվետվություն վճարված գումարի չափով ՀՀ պետական եկամուտների կոմիտե :

Աննա

Ես ԱՁ ունեմ, կարծեմ՝ հաշվապահը դրա տակ գրանցեց։

Աննա

Ամեն ամիս չվճարելու դեպքում ի՞նչ խնդիր կարող է լինել, մի քանի ամիս չեմ վճարել, հիմա ուզում եմ ամբողջությամբ վճարել:

Anushik

Հարգելի Աննա, եթե վարձակալը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ է, պետք է վճարումը կատարեք և տարեկան եկամտային հարկի հաշվարկը ներկայացնեք մինչև 20.04.2021թ.: Ամեն ամիս վճարելու կարիք չկա: