Բյուլետենի փոխարեն աշխատողը ներկայացրել է տեղեկանք

Մարիամ.

Կարո՞ղ է հարգելի համարվել աշխատողի բացակայությունը, եթե բյուլետեն չունի, բայց ունի տեղեկանք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Մարիամ: Այո, բացակայությունը կարող է հարգելի համարվել, սակայն անաշխատունակության նպաստ չի հաշվարկվի, եթե չներկայացնի «​վարդագույն թերթիկը»:

Tigran

Այո, բացակայությունը կարող է հարգելի համարվել, սակայն եթե հիվանդւթյանն է վերաբերում, ապա նպաստ սանալու համար բյուլետենի ներկայացումը անպայման է:

Մառա

Բարև Ձեզ։
Կասե՞ք՝ հիվանդության նպաստ տրամադրելիս ի՞նչն է հաշվի առնվում։

Լիլիթ

Այո, կարող եք։

Մարիամ

Շատ շնորհակալ եմ պատասխանողներին, բայց խնդրում եմ, եթե հնարավոր է նաև իրավական հղումներով օգնել ինձ: Ես գիտեմ, որ ներքին կարգապահական կանոններում, եթե նշված է տեղեկանքը, ապա դա բավարար է, որ բացակայությունը հարգելի լինի, իսկ վերադասն ասում է, որ դա կապ չունի, որովհետև աշխատանքային օրենսգրքում տեղեկանքի մասին բան չկա:

Tigran

Աշխատանքային օրենսգրքում տեղեկանքի մասին ոչինչ չի նշված: Կամ պետք է ձևակերպվեր որպես թեկուզ չվճարվող արձակուրդ, տեղեկանքը կարող է հարգելի ընդունվել եթե գոնե մինչև 3 օրվան է վերաբերում, այն էլ եթե դա համարում են հիմք հարգելի բացակայելու համար:

Իլյազն

Ձեր ընկերության ներքին կարգապահական կանոններում ի՞նչ տեղեկանքի մասին է նշված՝ բժշկական հաստատության տվա՞ծ, թե՞ այլ: Ձեր հարցին հստակ պատասխանելու համար պետք է պարզել նաև, թե ի՞նչ բովանդակությամբ տեղեկանքի մասին է խոսքը:

Ալլա

Ի՞նչ տեղեկանքի մասին է խոսքը։ Եթե պետական հիմնարկում եք աշխատում, ապա միայն անաշխատունակության թերթիկն է ընդունվում , որպես հարգելի բացակայություն։

karine

Աշխատակցին հիվանդության դեպքում տրամադրում են բյուլետեն։ Ինչու է այն փոխարինվել տեղեկանքով։ Կարծում են այն օրենքի ուժ չունի։