Վաչե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք բժշկական դիմակների, բժշկական միանգամյա հագուստի արտադրության ձևակերպման հարցում: ԱՁ՞, թե՞ ՍՊԸ, եթե ունենալու է 3 աշխատող, և ի՞նչ հարկատեսակով ու չափով է հարկվելու նման ձեռնարկությունը: Ինչպես նաև, եթե առկա է օրենքով սահմանված լիցենզավորում նման գործունեության համար, խնդրում եմ, մանրամասնեք: Շնորհակալ եմ:
Դա համարվում է հագուստի արտադրություն, լիզենզավորման ենթակա գործունեություն չէ: ԱՁ, թե ՍՊԸ տվյալ գործունեության համար մեծ նշանակություն չունի, կարող է գործել միկրոբիզնեսի համակարգում եթե տարեկան իրացման շրջանառությունը 24մլն-ը չի անցնելու,կամ շրջհարկի համակարգով:
Դա արտադրություն է, և եթե հումքը ներմուծելու եք, ճիշտ կլինի աշխատել ԱԱՀ-ի դաաշտում, եթե ոչ՝ շրջ. հարկի։ Իսկ Ա/Ձ թե ՍՊԸ, կարծում եմ՝ Ա/Ձ։
Շնորհակալ եմ շատ պատասխանների համար