Արման․
Ա/Ձ-եմ, աշխատում եմ շրջանառության հարկով, մատուցում եմ ծառայություն իմ անձնական բեռնատարով։ Շրջանառության հարկի հաշվետվության մեջ նշում եմ այլ գործունեություններ տողի դիմաց և վճարում 5 տոկոս շրջանառությունից հարկ։
ՀԱՐՑ․ Շրջանառության հարկի հաշվետվության ո՞ր տող դիմաց պետք է ցույց տամ իմ ծախսային մասը, քանի որ մի տարածքից մյուս տարածք բեռը տեղափոխելիս ծախսվում է մեծ քանակությամբ դիզելային վառելիք։
Նախապես շնորհակալություն։
Շրջանառության հարկի հաշվետվության ոչ մի տողովչեք կարող ցույց տալ դիզելային վառելիք ծախսը,
Շջանառության հարկով ծառայությունների մատուցման դեպքում կատարված ծախսերը չեն պակասեցվում հարկից՝ 5 տոկոս հարկ շրջանառությունից և այն հաշվարկվում ու փոխանցում է բյուջե։
Նշված դեպքում ոչ մի տողում չեք գրում նյութածախսը, դա չի նվազեցվում, 5 տոկոսը պետք է վճարեք եկամտի։