Անի․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել բեռնափոխադրմամբ Հայաստանում և գործել միկրոյի հարկման դաշտում, խնդրում եմ նշել՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ, և ի՞նչ նրբություններ կան տվյալ ոլորտում աշխատելիս։
Բեռը գնելու ենք կազմակերպությունից և տեղափոխենք գնորդի հասցե (ֆիզ․ անձ) և վաճառենք։ Անհրաժե՞շտ է արդյոք ՀԴՄ կիրառել, թե՞ կարող ենք հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել ֆիզ․ անձանց անուններով։ Եվ միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատելու դեպքում բացի դրոշմանիշային վճարի, ուրիշ այլ հարկ կամ պարտադիր վճար առաջանալու՞ է, թե՞ ոչ։
Շնորհակալ եմ շատ։
Եթե մատուցելու եք բեռնափոխադրման ծառայություն կարող եք, դուք բեռը չեք գնում դուք ծառայություն եք մատուցում Ա կետից Բ կետ տեղափոխելով, գնելը վաճառելը դա այլ գործունեություն է։
գոնե սկզբում շրջհարկով գործեք, այո կարող եք հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել ֆիզ․ անձանց անուններով։