Ունեմ բեռնատարներ և վերամբարձ կռունկներ։ Մատուցում եմ ծառայություն` կարո՞ղ եմ միկրոյի դաշտում աշխատել։ Եթե այո, մենակ դրոշմանիշ եմ վճարելու՞։ Աշխատող չունեմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ունեմ բեռնատարներ և վերամբարձ կռունկներ։ Մատուցում եմ ծառայություն` կարո՞ղ եմ միկրոյի դաշտում աշխատել։ Եթե այո, մենակ դրոշմանիշ եմ վճարելու՞։ Աշխատող չունեմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե Դուք ԱՁ եք և զբաղվում եք շինարարության ոլորտում, որպես Ձեր բեռնատար մեքենաներով և վերամբարձ կռունկներով ծառայություն մատուցող, ապա կարող եք հանդիսանալ միկրոձեռնարկատեր, վճարեք տարեկան դրոշմանիշային և հանձնել տարեկան շրջանառության հաշվարկ։ Բայց, եթե ունենաք աշխատողներ՝ պետք է վճարեք եկամտային հարկ, սոց. և դրոշմանիշային, և ամսական հաշվարկներ ներկայացնեք։
Եթե նոր եք ուզում սկսել աշխատել, կարող եք Ա/Ձ բացել և աշխատել միկրոձետնարկատիրության դաշտում, որի համար Ա/Ձ գրանցելուց հետո 20 օրվա ընթացքոիմ պետք է հայտ ներկայացնեք միկրոյով աշխատելու համար։
Բայց, եթե ունեք այդ տեխնիկան ու աշխատող չունեք, ապա վարձով եք չէ՞ տալիս, ստանում եք վարձակալական եկամուտ: Պետք է գոնե Անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակով գործեք որպես ֆիզ. անձ չեք կարող:
Կարող եք հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբկետ: Անհրաժեշտ է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառվել որպես ԱՁ:
Կարող եք որպես ԱՁ հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով 257. հաշվետվաձևատեսակը և մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառությունը տարեկան վճարել միայն 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնեք հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ: