Բենզինի գնման ֆակտուրա

N.N.

Հարգելի կոլեգաներ արդյոք կա նման օրենք, որ բենզինի գնման ֆակտուրայում նշված գումարից կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն անկախ այն բանից, որ բենզինի ֆակտուրաներում ԱԱՀ-ն առանձին չի նշվում: Խնդրում եմ նշել, որ օրենքի համաձայն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Lida

Հարգելի NN
“ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում կգտնեք ձեր հարցի պատասխանը, որտեղ ասվում է.
“3. Արտադրական և այլ առևտրային նպատակներով բենզին կամ դիզելային վառելիք ձեռք բերելու (բացառությամբ` իրացման համար) դեպքում` ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից օրենքով սահմանված կարգով կարող են հաշվանցել մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված գումարի (բենզինի կամ դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքի) 16.67 տոկոսը:”

Անդրանիկ

Հարգելի NN, եթե բենզինը կամ դիզելային վառելիքը իրացման նպատակով չեք ձեռք բերել, ապա միանշանակ դրա ձեռք բերման արժեքի 16.67 տոկոսը կարող եք հաշվանցել, համաձայն Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի

N.N.

Շնորհակալ եմ: