Կարինե.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, եթե ԲԲԸ-ն (արտադրությամբ զբաղվող) ձեռք է բերել մեքենա-սարքավորումներ, ի՞նչ հաշվապահական փաստաթղթեր պետք է լրացվեն և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Վճարումը կատարվել է բանկային հաշվից` փոխանցումով, բացի դրանից այդ սարքավորումները ներմուծված են եղել: Նախապես շատ շնորհակալություն:
Եթե գնված մեքենա-սարքավորումները քո համար հանդիսանում են հիմնական միջոց, ապա դրանք պետք է ձևակերպես որպես հիմնական միջոց` դեբետ 111 կրեդիտ 52122: Հիմնական միջոցիդ սկզբնական արժեքը պետք է իր մեջ ներառի ինքնարժեքը` ինվոյսի գինը հաշված տվյալ օրվա ԿԲ սահմանած փոխարժեքով, և բոլոր այն ծախսերը, որոնք կատարել ես տվյալ հիմնական միջոցը աշխատանքային վիճակի բելերու համար:
artashesyana շնիկ mail.ru