Ախտահանիչ հեղուկների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն ուզում է նաև դիմակներ արտադրել

Ռազ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. եթե ԱՁ-ն զբաղվում է ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և պետ. ռեգիստրում գրանցված է համապատասխան դասակարգիչի տակ և հիմա ուզում է ավելացնել դիմակի արտադրություն՝ ի՞նչ քայլեր պետք է անի, կա՞ դիմումի ձև, որ ներկայացնի հարկային:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Որպես այդպիսին նման ձև չկա: Կարող եք միայն տեղեկություն ուղարկել համապատասխան ՀՏ` տեղեկացնելով լրացուցիչ գործունեության մասին: Իսկ ավելի հիմնավոր լինելու համար հարկային հաշվետվությունների մեջ երևալու է այդ դասակարգիչը: Դիմակի արտադրության թույլտվության հետ կապված ավելի մանրամասն դիմեք առողջապահության նախարարություն:

Nerses

Կարող եք ընդամենը տեղեկանք ուղարկել հարկային տեսչություն:
Հասարակ կտորից պատրաստված դիմակներ կան շուկայում, որը թույլատրվում է, իմ կարծիքով խնդիր չի առաջանա առողջապահության նախարարության հետ:

Tigran

Ոչ մի խնդիր չունեք, որևէ թույլտվության կարիք չկա, պարզապես դասակարգիչներով տարբեր գործունեություններ են, որը կներկայացնեք Ձեր հաշվետվություններում:

Ռազմիկ

Շնորհակալ եմ շատ, իսկ կասեք դիմակի վաճառքը, ո՞ր դասակարգիչի տակ է ներառվում:

Ալլա

Ընդամենը հաշվետվության մեջ վերջում գործունեության տեսակները ըստ դասակարգչի ցույց կտաք դիմակների արտադրության դասակարգիչը։

Anushik

Նախկինում էր առկա հայտարարության ներկայացման պահանջ: Ընդամենը հաշվետվության մեջ ցույց կտաք գործունեության տեսակները ըստ դասակարգչի։