Ani.
Բարև Ձեզ: Ես ուզում եմ Ա/Ձ բացել, որը կզբաղվի ջրեղենի և հյութերի վաճառքով: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լինելու, և ի՞նչ հաշվետվություներ եմ կատարելու:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ani.
Բարև Ձեզ: Ես ուզում եմ Ա/Ձ բացել, որը կզբաղվի ջրեղենի և հյութերի վաճառքով: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լինելու, և ի՞նչ հաշվետվություներ եմ կատարելու:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Անի, լավ կլիներ, որ նշեիք Երևանում եք գործունեություն իրականացնելու, թե՞ մարզում։ Եթե Երևանում է, ապա պետք է Ա/Ձ բացեք և աշխատեք շրջհարկով, եթե Երևանից դուրս է՝ կարող եք միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել։ Այստեղից էլ պարզ կդառնա, թե ինչ հաշվետվություններ պետք է հանձնեք:
Բարև Կարինե, Ա/Ձ-ն աշխատելու է մարզում, ամսական վաճառվելու է միջինում 4 միլիոնից – 5 միլիոն դրամի ապրանք:
Ա/Ձ-ի գրանցման համար անձնագիր, սոց. քարտ, 3 000 դրամ պետ. տուրք: Եթե ասեք, թե՞ որտեղ եք գործելու, կարող ենք ասել նաև, թե ինչ հաշվետվոթյուններ պետք է ներկայացնել:
Պետք է ԱՁ բացեք, աշխատեք շրջանառության հարկով, պետք է ներկայացնեք եռամսյակային հաշվետվություն, ԱՁ-ի համար պետք է վճարեք ամսական 5 000 դրամ շահութահարկ, 5 000 սոց. վճար, 12 000 դրամ դրոշմանիշային վճար:
Ա/Ձ գրանցելու համար անձնագրով պետք է ներկայանալ Պետ․ ռեգիստրի տարածքային բաժանմունք, այնուհետև Տարածքային Հարկային Տեսչություն։ Համապատասխան գրանցումներից հետո ամսական վճարելու եք 10 000, որից՝ 5 000 շահութահարկ, 5 000 սոց․ վճար, միանվագ 12 000 դրոշմանիշային վճար՝ հաշվետու տարվա համար, և Ձեր առևտրային շրջանառության 5%-ը:
Ա/Ձ բացվելու է մարզում, ամսական միջին հաշվով վաճառվելու է 4 միլիոնից – 5միլիոն դրամի ապրանք, աշխատոլու են սկզնականում 2 հոգով:
Դա առևտուր է, եթե մանրածախ է լինելու ուրեմն ՀԴՄ է պետք, եթե գործելու եք առանձին վայրով, որը առևտրի կենտրոն, տոնավաճառ չէ՝ կարող եք այս միկրոհարկման համակարգում էլ աշխատել:
Նախ առաջին հերթին պետք է գրանցում կատարեք պետական ռեգիստրում: Կարևոր է, որ նշեիք որտե՞ղ է կատարվելու գործունեությունը ք.Երևանում, թե՞ այլ մարզում: Քանի որ հենց այդ փաստի հետ կապված կան որոշակի սահմանափակումներ: Նաև կապված աշխատակիցների թվաքանակի նրանց աշխատավարձի վճարման հետ ևս:
1. Անձնագրով և սոց. քարտով մոտենալ պետ. ռեգիստր, կատարել պետական տուրքի վճարում 3 000 դրամ, գրանցել ԱՁ-ն:
2. Եթե ԱՁ-ն նույնականացման քարտ չունի, հնարավորինս շուտ դիմել նույնականացման քարտ ստանալու համար/Pin և Puk կոդերի առկայությունը պարտադիր է, որոնք տրամադրվում են քարտի հետ մեկ անգամ, կորցրած լինելու դեպքում դիմել նոր քարտի համար:
3. Քարտը ունենալուց հետո կատարել 3 000 դրամ քարտի տարեկան սպասարկման վճարումը /վճարումը կարելի է կատարել հենց ԹելՍել ապարատների միջոցով՝ Պետական վճարումներ ➡ EKENG, անմիջապես գումարը մուտքագվում է հաշվին:
4. https://file-online.taxservice.am/ կայք էջով գրանցվել և անձնական էջ ստեղծել՝ հաշվետվությունների ներկայացման համար:
5. Գրանցել առկա բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ ընտանիքի անդամներին:
6. Գրանցման օրվան հաջորդող 20 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնել հարկման համակարգի ընտրության վերաբերյալ դիմում:
7. ՀԴՄ ապարատ ձեռք բերել և գրանցել ԱՁ-ի անունով /«Սմարթ Սոլուշնս» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Pax S 900 (հեռ․ +374 60 40 00 05)
• «Իննթեք» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը VEGA 3 000 (հեռ․ +374 60 50 50 70)
• «Դոկտեխնիկ» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Paymob A90 (հեռ․ +374 10 52 59 93, +374 10 56 67 81, +374 91 00 09 28, +374 91 00 09 25)
• «Տոչ Մաստեր» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Aisino A90 (հեռ․ +374 60 50 60 27)/:
7. Գործունեության վայրում փակցնել հարկ վճարողի վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը /հաշվի առնել, որ դրա բացակայության դեպքում նախատեսվում է 50 000 դրամ տուգանք/:
8. Պատասխանատու վաճառողների համար անվանաքարտեր պատրաստել: