Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն շրջհարկից անցել է միկրոյի դաշտ՝ այլևս յուրաքանչյուր գործարքից 3.5% չի վճարելու՞ հարկ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն շրջհարկից անցել է միկրոյի դաշտ՝ այլևս յուրաքանչյուր գործարքից 3.5% չի վճարելու՞ հարկ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ձեր գործունեության տեսակը ու վայրը չեք նշել, ինչը պատասխանի համար կարևոր է, ենթադրում եմ, որ առևտուր եք իրականացնում:
Նշեք՝ ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում, որպեսզի հասկանանք կարող եք միկրոի համակարգում գործել, թե ոչ: Եթե Դուք հարկվում եք շրջհարով՝ ուրեմն հաշվետու տարում չեք կարող միկրոյի համակարգում գործել: Միկրոյի համակարգում գործելու դեպքում՝ այո, ազատվում եք 3,5% վճարելուց:
Եթե Դուք անցյալ տարի եղել եք շրջհարկի դաշտում և զբաղվում եք արտադրությամբ, իսկ այս տարի անցել եք միկրոյի դաշտ անցյալ տարվա շրջանառությունը փոքր լինելու պատճառով (մինչև 24 միլիոն դրամ), ապա միկրոյի դաշտում չեք վճարելու 3,5%:
Մինչև 24 մլն տարեկան շրջանառության շեմը չեք վճարելու, սակայն վարձու աշխատողի համար վճարվող հարկերից ու վճարներից, ու մի քանի այլ հարկերից ազատված չեք, դա արդեն կապ ունի Ձեր կոնկրետ գործունեության հետ, օրինակ՝ բնապահպանական հարկը:
Միկրոյի դեպքում շրջանառությունից հարկ չեք վճարում:
Հարկային տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության համակարգից կարող եք անցնել շրջանառության հարկի կամ ընդհանուր հարկման համակարգ, շրջանառության հարկի համակարգից՝ ՄԻԱՅՆ ընդհանուր հարկման համակարգ: