Լուսինե.
Բարև Ձեզ։ Մայիսի 1-ին Ա/Ձ-ի համար տվել եմ դադարեցում։ Առաջին եռամսյակի հաշվետվությունն ուղարկել եմ։ Խնդրում եմ կասե՞ք՝ 2-րդ եռամսյակի համար էլ պետք է ուղարկեմ հաշվետվություն: Ա/Ձ-ն չունի իրացում, կասեք՝ ի՞նչ վճարումներ պետք է անի այդ 4 ամսվա համար։
Նախապես շնորհակալ եմ:
Պետք է վճարեք դրոշմանիշային վճար 2021 թ.համար:
Այո, 2-րդ եռամսյակի համար պետք է ներկայացնեք հաշվետվություն: Եթե չունեք իրացում պետք է զրայական ուղարկեք: Շրջհարկով աշխատելու դեպքում ամսական 5000 դր. շահութահարկ, 5000դր. սոց.վճար: Դադար տալու ամսվանից 5000-ականները չեք վճարելու:
Ապրիլին դեռ աշխատելու՞ եք, նախ երկրորդ եռամսյակի համար պետք է ներկայացնեք շրջ.հարկի հաշվետվություն,կատարեք վճարումներ, դադարեցումից հետո պետք է վճարեք դրոշմանիշային վճար ըստ իրացման շրջանառության, տարեվերջին՝շահութահարկ ,սոց վճար: