Անի.
Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ։ Շրջ․ հարկով է աշխատում։ Ի՞նչ տարբերակ կա առանց ՀԴՄ-ի աշխատելու համար։ Կարո՞ղ եմ բոլոր ստացվող գումարները ստանալ բանկային փոխանցման միջոցով և ի՞նչ ձևով եմ ներկայացնելու եկամուտս հարկային:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ։ Շրջ․ հարկով է աշխատում։ Ի՞նչ տարբերակ կա առանց ՀԴՄ-ի աշխատելու համար։ Կարո՞ղ եմ բոլոր ստացվող գումարները ստանալ բանկային փոխանցման միջոցով և ի՞նչ ձևով եմ ներկայացնելու եկամուտս հարկային:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Պետք է անպայման գրեք ծառայությունների մատուցման համար հաշիվ վավերագիր՝ մեջը նշելով, որ վճարումը կատարվելու է բանկային փոխանցումով: Այդպիսով Ձեր եկամուտները կֆիքսվեն:
Շնորհակալ եմ արձագանքի համար: Եթե ֆիզ. անձն է գումարը բանկով մուտք անելու հաշվին, այդ դեպքում ինչպե՞ս լրացնեմ հաշիվ վավերագիրը:
Հաշիվ վավերագրի կողմ կհանդիսանա ֆիզ. անձը, լրացնում եք անուն, ազգանուն, անձնագրի սերիան և համարը, հասցեն:
Ինչքան հնարավոր է ստացեք գումարները բանկային փոխանցման միջոցով կամ գոնե մուտքի անդորրագրերով ստացեք և մուտք կատարեք թեկուզ տերմինալով բանկային հաշվին, դրամարկղային գրքի լրացման մասին էլ մի մոռացեք, մեկ է ՀԴՄ ունենալու պահանջը օրենքով պարտադիր է:
Շնորհակալ եմ արձագանքի համար, ՀԴՄ ստանալու դիմում կներկայացնեմ, բայց մինչև ստանալը, որպեսզի անօրինական չլինի, այդ տարբերակը կարո՞ղ եմ օգտագործել: Եթե բոլորը բանկային փոխանցումներ լինի, էլի դրամարկղային գիրք պե՞տք է լրացնեմ:
ՀԴՄ ստանալու դիմում, Դուք գիտեք, ուզում եք ներկայացրեք, մեկ է դեռ չկա, կամ սպասեք: Դրամարկղային գրքի հետ աշխատանք տարվում է կանխիկ դրամով շարժերն արտացոլելու համար: