Ա/Ձ-ն զբաղվում է ավտոմեքենաների առք և վաճառքով

Արամ.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով և իրականացնում է ավտոմեքենաների առք և վաճառք: Հարց 1: Արդյո՞ք դա հանդիսանում է սովորական առևտուր և կարո՞ղ ենք հարկվել 1.5 տոկոսով: Հարց 2: Երկար ժամանակ մեքենան չի վաճառվել և տվյալ պահին վաճառվում է ինքնարժեքից պակաս՝ արդյո՞ք դա կարող է խնդիր առաջացնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարց 1: Արդյո՞ք դա հանդիսանում է սովորական առևտուր և կարո՞ղ ենք հարկվել 1.5 տոկոսով:
Այո, Դա դիտվում է որպես առևտուր և կարող եք կատարել անմիջական առևտրին վերաբերող ծախսերի ծախսերի 4 տոկոսի չափով նվազեցում, բայց ոչ պակաս 1.5 տոկոսից: Դա ամրագրելու համար ձեր շրջհարկի հաշվետվությունում տնտ. գործն. դասակարգչի կոդը ամեն դեպքում գրեք մեքենաների առևտուր, որ հիմնավոր օգտվեք այդ դրույթներից:
Հարց 2: Երկար ժամանակ մեքենան չի վաճառվել և տվյալ պահին վաճառվում է ինքնարժեքից պակաս՝ արդյո՞ք դա կարող է խնդիր առաջացնել: ՈՉ, ԱԱՀ դաշտում չեք գտնվում, կարևորը շրջանառությունը չթաքցնելն է, շուկայի վիճակն այդ է ու տենց մինչև 2025 գնալու է:

Nerses

Հարց 1: Արդյո՞ք դա հանդիսանում է սովորական առևտուր և կարո՞ղ ենք հարկվել 1.5 տոկոսով:
Դա առք ու վաճառք է դիտվում, կարող եք նվազեցնել:
Հարց 2: Երկար ժամանակ մեքենան չի վաճառվել և տվյալ պահին վաճառվում է ինքնարժեքից պակաս՝ արդյո՞ք դա կարող է խնդիր առաջացնել:
Ոչ, շուկան փոփոխական է, արժեզրկվել է: