Գուրգեն.
ԱՁ-ի տարիքը 25 է, աշխատելու է միկրոյով, նա զուգահեռ աշխատում է նաև այլ պետական կազմակերպությունում և վճարում է բնականաբար սոց. և դրոշմանիշային: ԱՁ-ով էլ պետք է վճարի՞:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գուրգեն.
ԱՁ-ի տարիքը 25 է, աշխատելու է միկրոյով, նա զուգահեռ աշխատում է նաև այլ պետական կազմակերպությունում և վճարում է բնականաբար սոց. և դրոշմանիշային: ԱՁ-ով էլ պետք է վճարի՞:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Զուգահեռ աշխատում է նաև այլ պետական կազմակերպությունում, այսինքն` հանրային ծառայո՞ղ է, խնդիր կլինի: ԱՁ-ի հարկային վճարումները առանձին են վճարվում:
Տիգրան, այսինքն՝ մարդ իր ազատ ժամանակ՝ շաբաթ, կիրակի էլ չի կարո՞ղ անել ինչ ուզում է:
Ոչ, եթե հանրային ծառայող անձ ես։
Իսկ եթե աշխատում է պետական բուհում որպես սիսադմին, էլի չի՞ կարող։
Պետական բուհում աշխատելը արդեն հանրային ծառայություն չէ:
ԱՁ-ով սոց վճար չի վճարելու, քանի որ միկրո համակարգով աշխատող ԱՁ-ները ազատված են սոց վճարից, իսկ դրոշմ. վճար ԱՁ-ով անպայման պիտի վճարի:
Ռուզաննա ջան, Դուք կարո՞ղ եք միկրո համակարգով աշխատելու գործունեության ցանկ տալ: ԱՁ ճհանդիսացող անձի համար կա, բայց ԱՁ-ի համար չեմ գտնում, կա միայն արգելված գործունեությունները:
Միկրո համակարգով աշխատելու գործունեության ցանկ որպես այդպիսին չկա: Դրա համար էլ շատ դեպքերում որոշ գործունեության տեսակների համար վիճելի հարց է դառնում՝ արդյո՞ք կարող է աշխատել միկրոյով, թե ոչ:
ԱՁ-ի գործունեության հարկերն ու վճարները կապ չունեն որպես վարձու աշխատող վճարվող հարկերի հետ, բայց քանի որ որպես ԱՁ գործելու է միկրոյի դաշտում, եթե իհարկե ճիշտ է ընտրված հարկման դաշտը, ապա ազատվում է բոլոր հարկերից և վճարներից, եթե չունի ԱՁ-ով աշխատակիցներ։
Գործունեության տեսակն է 95.11.0, էս տեսակով կարո՞ղ եմ աշխատել միկրոյով։
Այո, չի կարող, եթե պետական պաշտոն է զբաղեցնում:
Ամեն դեպքում, եթե միկրոյով է աշխատում՝ տարվա վերջում Ա/Ձ-ն դրոշմանիշային վճար կունենա վճարելու, ըստ իր գործունեությունից ստացած եկամտի։
Եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է, ապա նա հարկեր չի վճարում, վճարում է միայն դրոշմանիշային վճար, բայց քանի որ նա վճարում է դրոշմանիշային վճար պետական կառույցում, ապա նա տարվա վերջում կարող է դիմում գրել ՊԵԿ, որից հետո գումարը հետ ստանալ: