Անի.
Բարև ձեզ:
Ի՞նչ փաստաթղթեր են պետք Ա/Ձ գրանցվելու համար, և որքա՞ն գումար պետք է վճարել։
Նախապես շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Բարև ձեզ:
Ի՞նչ փաստաթղթեր են պետք Ա/Ձ գրանցվելու համար, և որքա՞ն գումար պետք է վճարել։
Նախապես շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Անձը հաստատող փաստաթղթերով մոտեցեք պետ. ռեգիստր, գրանցման պետ. տուրքը 3 000 դրամ է: Մի քանի րոպե է տևում ամբողջ գործընթացը:
Դիմեք ԲԻԶՆԵՍԻ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ ՊԵՏՌԵԳԻՍՏՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ և կտրամադրեն անվճար խորհրդատվություն: Ահա և կոնտակտները՝
Բիզնեսի մեկ պատուհան
Պետական ռեգիստրի սպասարկման գործառույթների մասնագետ
Լիզա Մանուկյան
ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, Հեռ.՝ (091) 60 72 11, (095) 60 72 11, (094) 60 72 11
Էլ. փոստ՝ register շնիկ bsw.am
Պետք է ներկայանաք պետական ռեգիստր անձնագրով և սոց. քարտով և 3 000 դրամ պետ. տուրքի վճարման անդորրագրով։
Շատ շնորհակալ եմ արագ և հիմնավոր պատասխանների համար։
Անի ջան, մինչև Ա/Ձ բացելը ID քարտ ունե՞ք, եթե ոչ, ուրեմն բացելուց 20 օրվա ընթացքում պետք է հայտ տաք, որ աշխատեք շրջ. հարկով կամ միկրոձեռնարկատիրությամբ, եթե բաց թողեցիք այդ ժամանակ, ապա կաշխատեք ԱԱՀ-ով, իսկ ID քարտ չունենալու դեպքում չեք կարող դա անել կամ մեկին պետք է լիազորեք: Կարող եք զանգահարել 093245605:
Բարև Ձեզ, Անի:
ԱՁ գրանցելու համար կարող եք մոտենալ Պետական ռեգիստր, որը գտնվում է Կոմիտասի 49/3 հասցեում, տերմինալով կատարել 3 200 դրամ (200 դրամը դա տերմինալով վճարման համար է) և հերթի տոմս քաշելով՝ անձնագրով և սոցիալական քարտով կամ նույնականացման քարտով մոտենալ կանչող պատուհանին։ Տոմսի համար սեղմում եք էկրանին բերվող 3-րդ տողը։ Կա նաև առցանց տարբերակը՝ e-register.am կայքով։
Բայց մինչև ԱՁ գրանցելը խորհուրդ կտայի խոսել որևէ հաշվապահի հետ, քանի որ մարդիկ շտապում են, բացում, հետո փակում։ Կարող եք կապվել ինձ հետ այս էլ․ փոստի հասցեով՝ solie-m շնիկ mail.ru: Մեր գրասենյակը սիրով անվճար խորհրդատվություն կտրամադրի Ձեզ: