Մարի․
Հարգելիներս, հարցս հետևյալն է. Ա/Ձ գրանցվել է 2022թ․ փետրվարի 3-ին: Շրջհարկով աշխատելու հայտարարություն տվել է: Դեռ ՀԴՄ չունի, հետևաբար վաճառք չի իրականցրել, չունի մինչև այսօր որևէ հասույթ: Խնդրում եմ ասեք՝ եռամսյակային հաշվետվություն ունի՞ հանձնելու, թե՞ ոչ։ Կխնդրեմ մի քիչ մանրամասնել։
Մինչև ապրիլի 20-ը ներառյալ հանձնելու եք շրջանառության հարկի հաշվետվություն 2022թ; առաջին եռամսյակի համար, եթե իրացում չեք ունեցել, հասույթը կգրեք 0: Եթե աշխատողներ ունեք հանձնելու եք նաև եկամտային հարկի ամսական հաշվետվություն:
Շնորհակալ եմ պատասխանի համար: Աշխատողներ չունենք: Ո՞ր ձևը լրացնեմ։
Ձև 232 Շրջանառության հարկի հաշվարկ (01.07.18թ –ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
ՀԴՄ չունենալը դեռ չի նշանակում հասույթ չունենալ, կարող են վաճառքից հասույթները ստացվել նաև անկանխիկ, ՀԴՄ-ն կանխիկով վաճառքի համար է: Շրջհարկի եռամսյակային հաշվետվություն պետք է հանձնեք, թեկուզ զրոյական, չհանձնելու համար տուգանք է հասնում 10000-20000:
Շնորհակալ եմ պատասխանի համար:
Եթե անգամ հասույթ չունեք, պետք է անպայման ներկայացնեք շրջ հարկի 0-ական հաշվետվություն 1-ին եռամռամսյակի համար, այլապես կտուգանվեք։
Շնորհակալ եմ պատասխանի համար: Ո՞ր ձևը լրացնեմ։