Կարինե.
ԱՕ-ի փոփոխություններից առաջ կնքված աշխատանքային պայմանագրերի բովանդակությունը համապատասխանեցնե՞լ նոր պահանջներին, թե թողնել նույնը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Կարինե.
ԱՕ-ի փոփոխություններից առաջ կնքված աշխատանքային պայմանագրերի բովանդակությունը համապատասխանեցնե՞լ նոր պահանջներին, թե թողնել նույնը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնական պարզաբանմանը.
“«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած աշխատանքային պայմանագրային հարաբերությունների վրա գործողության տարածման վերաբերյալ տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի պահանջով, պաշտոնապես պարզաբանում եմ՝
1. Մինչև 2010թ. օգոստոսի 7-ը կնքված աշխատանքային պայմանագրերը յուրաքանչյուր աշխատողի համար պետք է համապատասխանեցվեն «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-117-Ն օրենքով աշխատողի համար ավելի բարենպաստ պայմաններ սահմանող նորմերին։
2. Մինչև 2010թ. օգոստոսի 7-ը ծագած աշխատանքային պայմանագրային հարաբերությունների կարգավորման վրա «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-117-Ն օրենքով աշխատողի համար նվազ բարենպաստ պայմաններ սահմանող նորմերը չեն տարածվում։
3. 2010թ. օգոստոսի 7-ից հետո աշխատանքային հարաբերությունների ծագումը և աշխատանքային պայմանագրի լուծումը պետք է համապատասխանի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-117-Ն օրենքով սահմանված նորմերին։”