Սարիբեկ․
Բարև ձեզ, շնորհավոր Ամանոր։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված աշխատավարձին ավելացվող գումարները ընկերության ո՞ր աշխատակիցները չեն կարող ստանալ։ Արդյո՞ք ընկերությունում աշխատելու ժամանակահատվածը կապ ունի։ Կանխավ շնորհակալություն։
Հոդված 178
4. Աշխատողի աշխատավարձը կախված է աշխատողի որակավորումից, աշխատանքի պայմաններից, որակից, քանակից, բարդությունից:
3-րդ կետով նշված լրացուցիչ աշխատավարձը տրվում է տվյալ կետով նախատեսված որակների համար։ Չկա սահմանափակում օրենքում այն աշխատակիցների, որոնք չեն կարող ստանալ լրացուցիչ աշխատավարձ։
Հոդվածը ընդհանրական է, հարցը հստակեցրեք, քանի որ մաս 4-ը կոնկրետացնում է վարձատրությանը վերաբերող կոնկրետ գործոններ, իսկ ընկերությունում աշխատելու ժամանակահատվածը կապ ունի, եթե այդ ընկերությունում կիրառվում է ըստ տարիների աճի սանդղակ:
Պարգևավճարի և լրավճարի մասով:
Պարգևատրումը դա հայեցողական մոտեցմամբ է, իսկ լրավճարը դա արդեն ոչ ստանդարտ իրավիճակներում կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունն է, պարգևավճարից տարբերվում է:
Բայց, օրինակ` 3 ամսվա աշխատողին կարող ենք պարգևատրել, չէ՞։ Կարծես չկար սահմանափակում օրենքով։
Այո, 3 ամսվա աշխատողին կարող եք պարգևատրել, դա օրենքով չի սահմանափակվում, դա արդեն աշխատանքը գնահատողի կամեցողությամբ է: