Կարեն․
Ողջույն։ Խնդրում եմ օգնեք տալ հաշվապահական ձևակերպում հետևյալ հարցում։ 2022թ․ սկզբին ունեցել ենք ձեռքբերում ՌԴ-ից ԱՄՆ դոլարով։ Հետագայում, ՌԴ բանկերի դեմ կիրառվող սանկցիաներից հետո ստիպված էինք փոխանցել այդ ձեռքբերման դիմաց ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլով։ Ինչպե՞ս ձևակերպեմ տարբեր արժույթներով պարտքի մարումը։ Կանխավ շնորհակալ եմ։
պետք է նայեք ՀՕ հ.16-ը,ամեն դեպքում պետք է այդ հաշվարկները բերեք դրամով տեսքի ըստ այդ օրերի փոխարժեքների,
Պետք է փոխանցումը ձևակերպել ըստ տվյալ օրի փոխարժեքի ձևակերպման դրամով ու նոր կազմել հաշվետվությունը։