Լուսինե․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը Թուրքմենստանից ձեռք է բերել ապրանք և արտահանել Ռուսաստան այլ գնով։
Մատակարարման վայրը ՌԴ է։
1․ Այս դեպքում լրացվու՞մ է արդյոք ԵՏՄ հայտարարագիր արտահանման համար։
2․ Տարբերությունը արդյո՞ք արտացոլվում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում։
1 այո լրացում է, 2 այո ,պետք է ներկայացնեք ԱԱՀ հաշվարկով,անի որ ԱԱՀ փոխհատուցման գումար է առաջանում,
Շնորհակալ եմ
Խնդրում եմ պատասխանել,այս դեպքում արտահանման համար հաշվարկային փաստաթուղթ դուրս գրվում է, թե՞ ոչ։
այո,ինվոյսն էլ առանձին
Իսկ եթե ձեռք ա բերվել Չինաստանից, բայց ՀՀ չի մտել,միանգամից մատակարարվել է Ռուսաստան, այս դեպքում ԵՏՄ արտահանման հայտարարագիրը ուղարկվում է, թե՞ ոչ, ինչպես նաև վիճակագրական հաշվեվությունը։
Տիգրան ջան ինչ ժամկետներում է ներկայացվում
Անպայման լրացվում է ԵՏՄ հայտարարագիր ,և ԱԱՀ ի մեջ էլ ներառվում է ։
Շնորհակալ եմ
Այո, անպայման լրացրեք ԵՏՄ հայտարարագիր և կերևա ԱԱՀ-ի հաշվարկում։