Աննա․
ԵՏՄ արտահանելու համար ի՞նչ ընթացակարգ է, եթե կարելի մանրամասն: Շրջանառության հարկով է աշխատում ընկերությունը:
1.Արտահանելուց գրվու՞մ է հաշիվ, որի գումարը պետք է արտացոլվի շրջհարկի հաշվետվության մեջ
2. Պայմանագիրը միայն ռուսերեն լեզվով խնդիր չի՞ առաջացնի արտահանելուց
3. Մինչ արտահանելը պե՞տք է գրություն ուղարկել ՊԵԿ։ Եվ եթե այո, կա՞ ինչ-որ ձև, կարո՞ղ եք տրամադրել
1.Արտահանելուց գրվու՞մ է հաշիվ, որի գումարը պետք է արտացոլվի շրջհարկի հաշվետվության մեջ
այո,
2. Պայմանագիրը միայն ռուսերեն լեզվով խնդիր չի՞ առաջացնի արտահանելուց, հայերեն օրինակ ունեցեք,
3. Մինչ արտահանելը պե՞տք է գրություն ուղարկել ՊԵԿ։ Եվ եթե այո, կա՞ ինչ-որ ձև, կարո՞ղ եք տրամադրել,
այո պետք է ներկայացնեք արտահանման հարկային հայտարարագիր,իսկ մնացած փաստաթղթերը պետք է ապահովեք բեռնափոխադրողի հետ, էլի կան փաստաթղթեր, նաև թե ինչ ապրանք է արտահանվելու,
Արտահանելուց գրվու՞մ է հաշիվ, որի գումարը պետք է երևա շրջանառության հարկի հաշվետվության մեջ։
Արտահանելուց գրվում է հաշիվ, որի գումարը պետք է արտացոլվի շրջհարկի հաշվետվության մեջ:
Պայմանագիրը միայն ռուսերեն լեզվով ոչ մի խնդիր չի առաջացնի արտահանելուց: Մինչ արտահանելը ոչ մի գրություն չի ուղարկվում ոչ մի տեղ: Արտահանելուց հետո է ուղարկվում ՊԵԿ փաստաթղթերի ցանկն ու հայտարարագիրը:
Շնորհակալություն ամբողջական պատասխանի համար
փաստաթղթերի ցանկը (եթե ինչ-որ բան բաց եմ թողել կխնդրեի ուղղեք) – Պայմանագիր, Հաշիվ ապրանքագիր, բեռնագիր
հետո նոր մաքսային անցնելուց հետո, ԵՏՄ դարանում կլրացվի արտահանման հայտարարագիրը, իսկ վիճակագրական կա? ու մյուս կողմը մաքսազերծելուց հետո ինձ ուղարկում է հայտարարությունը? դա որտեղ պետք է երևա
կներեք վարչական չէ վիճակագրական