Արտակարգ դրության պայմաններում կարո՞ղ է արդյոք գործատուն չվճարել աշխատողին պարապուրդի համար

Մարգարիտա.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է արտակարգ իրավիճակի այս պայմաններում կարո՞ղ եմ աշխատողներին ուղարկել պարապուրդ առանց վճարման, հիմքը՝ ՀՀ ԱՕ հոդված 186, մաս 6:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Այս հարցի հետ կապված քննարկումներ են գնում ԱՕ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, կարող եք այս հղումով նայել:

Տիգրան

Այո, քանի դեռ նոր կարգավորումներ չկան՝ ընդունված և ուժի մեջ մտած: Իրավիճակով, գործունեության տեսակով, կանխատեսվող ֆինանսական հոսքերից ելնելով՝ կարող եք աշխատողներին ուղարկել պարապուրդի, մնացածը արդեն Ձեր պատասխանատվության տիրույթը չէ, դրա համար է նաև պետությունը՝ իր սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության համակարգերով հանդերձ:
ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասը.
6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար չի վճարվում:
Եկամտային հարկի հաշվարկի մեջ հաշվի առեք այս հանգամանքը: Այս իրավիճակը համարվում է անհաղթահարելի ուժ համարվող պատճառ:

Լուսինե

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ապակու վերամշակման արտադրությունով է զբաղվում ԱՁ-ն: Արտակարգ իրավիճակի պայմաններից ելնելով՝ մարտի 16-ից չի աշխատել, բայց գրանցման հայտ չի ներկայացվել աշխատողի չվճարվող արձակուրդի համար: Այս հայտը նու՞յնպես պետք է 3 աշխատանքային օրվա ընթացքում տրվեր, թե՞ ուշացում չի համարվի, եթե այն հիմա ուղարկվի: Եթե հնարավոր է, ճիշտ ուղի ցույց տվեք: Արագ լինելու համար խնդրում եմ ուղարկել տվյալ էլ. փոստի հասցեին՝ lusn2005 շնիկ mail.ru: Շնորհակալ եմ: