Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի մեջ պե՞տք է ներառել տնօրենի աշխատավարձը

Անդրանիկ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունն ունի մեկ աշխատակից` տնօրեն: Իրականացնում է մաքրող նյութերի արտադրության գործունեություն: Հարցս հետևյալն է՝ արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի մեջ պե՞տք է ներառել տնօրենի աշխատավարձը, թե՞ առանձին ծախսի հաշվով ձևակերպել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի մեջ պետք է ներառել տնօրենի աշխատավարձը:

Քնարիկ

Ինքնարժեքի մեջ մտնում է նաև անմիջապես արտադրության հետ կապ ունեցող աշխատակցի կամ աշխատակիցների աշխատանքի վճարման ծախսերը, Ձեր դեպքում տնօրենի աշխատավարձը, իհարկե կմտնի ինքնարժեքի մեջ:

Hayarpi

Այո, մտնում է։

Nerses

Պետք է ներառել:

Andranik

Օրինակ՝ տնօրենը ստանում է աշխատավարձ 100 000 դրամ, արտադրվել է 10 կգ միս: Մինչև աշխատավարձը ներառելը 1 կգ միսը կազմել է 1 000 դրամ, տվյալ դեպքում ինչպե՞ս ներառել աշխատավարձը ինքնարժեքի մեջ:

Tigran

100 000 դրամ /արտադրված/ 10 կգ միս: Հասկանալի է, որ 10 թիվը փոքր է ներկայացված:

Ալլա

Եթե Ձեր տնօրենը միայնակ արտադրում է այդ միջոցները, ապա իր աշխատավարձը համարվում է ինքնարժեքի տարր:

karine

Այո, տնօրենի աշխատավարձը և սոց. հատկացումները պետք է ներառել արտադրվող ապրանքի ինքնարժեքի մեջ։