Քրիստինե․
Բարև բոլորին։ Ֆիզիկական անձին պատկանող հողատարածքում կառուցվելու է արտադրական նպատակի համար նախատեսված կառույց։ Այդ շենքը կառուցվելու է ֆիզ. անձին պատկանող ՍՊԸ-ի միջոցով, որը պայմանագիր է կնքել շինարարական կազմակերպության հետ, որը կատարելու է ամբողջ աշխատանքը առանց տվյալ ՍՊԸ-ի միջամտության։ Հարց․ կարելի՞ է նման ձևով, եթե ոչ՝ ի՞նչ քայլեր են պետք այդ հարցերը լուծելու համար։
չի կարելի նման ձևով,հողի կատեգորիան պիտի փոխվի,
Մերսի Տիգրան ջան, այսինքն ի՞նչ պիտի անի։
պետք է այդ հարցով դիմեք, եթե շինթույլտվություն կա ուրեմն պետք է զգուշացնեին որ նման դեպքում դա կարևոր հարց է,
Դեռ չեն տվել, իսկ կարելի է այդ հողատարածքը, որպես ներդրում գրանցի կազմակերպության անունով։ Դա պետռեգիստրով պե՞տք է անի։
հողի կատեգորիան փոխելը պետռեգիստրով չի արվում, այլ համայնքի,մարզպետարանի միջոցով, որպես ներդրում գրանցելը դա այլ ոլորտի ու ժամկետի հարց է,
Որպեսզի կարողանամ փաստերով բացատրել, ինձ օրենքների կետեր են պետք, որոնք խախտվում են նման դեպքում, որպեսզի այդ մարդը համոզվի, որ նման ձև չի կարելի։ Եթե հնարավոր է խնդրում եմ ասեք։
այո նման կերպ չի կարելի, ինձ էլ նորմալ պատասխանի համար ելակետային տվյալներն են պետք, որտեղ ա հողամասը, կամ մեյլով գրեք կապնվեք,դա բացատրելու հարց ա,