Գայանե.
Բարև Ձեզ: Արվեստի դպրոցը ՍՊԸ է, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրությամբ գործել: 2-րդ հարցս. երեխաների վարձավճարները առանց մուտք անել ՍՊԸ-ի հաշվին, կարո՞ղ ենք կանխիկով ասենք գույք գնել՝ ՀԴՄ-ի վրա նշելով ՀՎՀՀ-ն: Առհասարակ ինչպե՞ս կարող ենք գումար կանխիկացնել: Շնորհակալություն:
Արվեստի դպրոցը կարող է գործել միկրոյի դաշտում։ Պարտադիր պետք է ունենաք ՀԴՄ, վարձավճարները ստանաք կանխիկ ՀԴՄ -ով, կարող եք ձեռք բերումներ կատարել մինչև 300 000 դրամ կանխիկ։ Դուք միայն վճարելու եք Ձեր աշխատակիցների եկամտային հարկը, սոց. վճարները և դրոշմանիշայինը, և հանձնելու եք ամսական եկամտային հարկի հաշվարկը և տարեկան Ձեր շրջանառության մասին հաշվետվությունը։
Ալլա ջան, երեխաների գումարը մուտք անեմ հաշվեհամարի նոր կանխիկացնեմ, թե՞ դրամարկղային գրքում մուտք անելով բավական է։ 2-րդ հարցս․ ամսվա մեջ մինչև 300 000, թե՞ տարեկան։ Շնորհակալ եմ շաաատ։
Այո, կարող եք գործել միկրոձեռնարկատիրության համակարգում, երեխաների վարձավճարները կանխիկով ստանալու դեպքում ՀԴՄ-ի ունենալու պահանջը պետք է ապահովեք, կարող եք կանխիկով գործարքներ կատարել պահպանելով սահմանված սահմանաչափերը ու գրանցումներ կատարելով նաև դրամակղային գրքում:
Այո, արվեստի դպրոցը կարող է գործել միկրոյի դաշտում, եթե 24 մլն տարեկան շրջանառությունը չգերազանցեք։
Շնորհակալ եմ բոլորիցդ։
Այո, կարող է գործել միկրոյի դաշտում, ինչպես նշվեց՝ պետք է ունենաք ՀԴՄ, որպեսզի հիմնավորվի և փաստաթղթավորվի գործարքը:
Գումարի կանխիկացման հետ կապված` գումարը բանկային հաշվից կանխիկացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պետք է մուտքագրեք դրամարկղ:
Այո, կարող եք գործել միկրոձեռնարկատիրության համակարգում, երեխաների վարձավճարները կանխիկով ստանալու դեպքում պետք է կազմել դրամարկղային մուտքի օրդեր: