Արձակուրդում գտնվող աշխատակիցը ներկայացրել է հիվանդության թերթիկ

Նանե.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ վճարվող արձակուրդում: Նույն ժամանակահատվածում բյուլետեն եմ ներկայացրել: Վճարվելու՞ եմ արդյոք բյուլետենում գտնված օրերի համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անժելա

Արձակուրդի լրանալուց հետո, եթե դուք դեռ բուլետենի մեջ եք, միայն այդքան օրվա համար կվճարվի:

Կարինե

Այո, վճարվելու եք բյուլետենում գտնված օրերի համար:

Գայանե

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ
Հոդված 15. Նպաստի տրամադրումը վարձու աշխատողին ամենամյա արձակուրդի ընթացքում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում

1. Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդին և ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործելու ժամանակահատվածի համար` ընդհանուր հիմունքներով: