Մանուշակ.
Ես գտնվում եմ հղիության 37 շաբաթում: Աշխատում եմ երկու կազմակերպություններում, մի աշխատավայրում ձևակերպել են ֆիզ. արձակուրդ ըստ իմ ներկայացրած բուլետենի հղիության համապատասխան ամանակահատվածում, մյուս աշխատավայրում դեռևս արձակուրդի չեմ գնացել: Երկրորդ աշխատավայրի դեպքում ես ուզում եմ միայն ետծննդյան արձակուրդ, սակայն ինձ ասում են, որ դա հնարավոր չէ, արձակուրդը չի կարելի կիսել երկու մասի: Ո՞րքանով են նրանք իրավացի:
Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը
1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ:
Մարտ ամսվա մեջ աշխատել եմ 15 օր, որից 5 օրվա համար ներկայացրել եմ հիվանդւթյան բուլետեն: Կարո՞ղ եք մանրամասն գրել հաշվարկման ձևը, ինչպես այդ դեպքում կհաշվարկվի: Ամսեկան աշխատավարձս 100 000դրամ է:
Հղիւթյան նպաստից եկամտային հարկ հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: