Հասմիկ․
Բարև ձեզ։ Ես աշխատում եմ մասնավոր հիմնակրկությունում, իմ հաշվին 30 օր արձակուրդ եմ վերցրել, անմիջապես բյուլետեն եմ բացել, ապրիլի 14-ին կլրանա բյուլետենիս 3 ամիսը, ինձ մնում է 20 օր ֆիզարձակուրդ գնալու համար։ խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ անեմ։ Գիտեմ, որ բյուլետեն 3 ամսից ավել չեն տալիս, ես ի վիճակի չեմ աշխատանքի գնամ, ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անեմ 20 օրը։
Բարև Ձեզ։ Եթե ունեք կուտակված արձակուրդի օրեր, կարող եք օգտվել, եթե ոչ, ապա կարող եք 20 օր ևս չվճարվող (Ձեր հաշվին) արձակուրդ ձևակերպել, 1 տարվա մեջ Ձեզ հասնում է 60 օր չվճարվող արձակուրդի իրավունք։
Մասնավոր համակարգում հասնում է 60 օր չվճարվող արձակուրդ, եթե կարող եք մնացած 30-ն էլ օգտվեք:
Մեկ տարվա մեջ Դուք ունեք 60 օր չվճարվող արձակուրդ, կարող եք օգտվել։