Էմիլի.
Բարև ձեզ: Ներեցեք, կասե՞ք` ես աշխատում եմ ՀՈԱԿ-ում որպես գլխավոր հաշվապահ, հասանելիք արձակուրդս օգտագործել եմ սեպտեմբեր ամսին, հիմա իմ հարսանեկան արարողության համար արձակուրդ եմ ուզում, պետությունը 3 օր է տրամադրում: Կասեք, ո՞ր օրենքով, հոդվածով է կազմվում հրամանը և այդ երեք օրը վարձատրվու՞մ է, թե՞ ոչ:
ԱՕ Հոդված 176.Չվճարվող արձակուրդը
1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է 1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.
2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
3) ամուսնության համար երեք աշխատանքային օր. 4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում ոչ պակաս երեք օրից.
5) իր ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար` ոչ ավելի, քան տարեկան չորս օր։
Համաձայն ԱՕ-ի 176 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի՝ ամուսնության համար տրամադրվում է չվճարվող արձակուրդ` 3 աշխատանքային օր տևողությամբ, հետևաբար չի վճարվում:
ԱՕ Հոդված 176. 3-րդ կետ: Չի վարձատրվում:
Այն չի վճարվում, ԱՕ հ,176: Որոշ օրեր էլ էլի որպես սովորական չվճարվող ձևակերպեք: