Անի.
Բարև Ձեզ:Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. հղիության յոթ ամիսը լրանալուց հետո /06.06.2010թ./ պատրաստվում եմ գնալ ֆիզ.արձակուրդի:Խնդրում եմ բացատրել, թե ինչպես է կատարվում արձակուրդայինի հաշվարկը:Հաշվարկված արձակուրդայինը վճարում է գործատուն, թե պետությունը?
Անի ջան վերջին 3 ամիսների միջին աշխատավարը բաժանում եք 30.4 (ստանում եք միջին օրականը): Դա բազմապատկում եք Նախածննդյան եւ հետծննդյան արձակուրդի օրերի թվով 140 օր – նորմալ ծննդաբերություն, 150-բարդ ծննդաբերություն եւ 180 – մեկից ավելի բալիկների դեպքում:) Այդ գումարը ստանում եք գործատուից:
Մաղթում եմ ձեզ բարի ազատում:)
Մոռացա նշել, որ այդ գումարից ոչ մի պահումներ չկան: Ոչ սոց, ոչ էլ ելակտահարկ:)
կենսաթոշակային հիմնադրամ ներկայացրել եմ ընթացիկ հաշվետվություններ 01,04,2010թ նրանք չեն ընդունում պարզաբանելով, որ հաշվետվության վերջին օրը 31,03,2010թ-ն է իսկ կառավարության որոշման մեջ գրված է մինչև 01,04:
Ինչու մնացաց բոլոր հաշվետվութոյւնների դեպքում մինչևը նշանակում է ներառյալ , բայց ոչ այս դեպքում, ինչպես կարող եմ ապացուցել հակառակը
Անի ջան արձակուրդը հաշվարկվում է հետևյալ կերպ վերջին 3 ամիսների միջին աշխատավարձը բաժանում ես 30.4 և բազմապատկում արձակուրդային օրերի քանակով /հիմնականում 140 օր է տրամադրվում /: Եթե ընկերության ամսեկան վճարվելիք սոց հատկացումները բոլոր աշատողների գծով հավասար կամ ավել է ձեր արձակուրդային գումարից ապա վճարում է ընկերությունը, և հաշվետվության մեջ ներառում է դա, իսկ եթե ոչ ապա ընկերությունը վճարում է և փոխհատուցվում պետությունից սակայն դա բավականին երկար պրոցես է:
Ընկերությունը տվյալ դեպքում, կարելի է ասել, հանդիսանում է միջնորդ Ձեր և պետության միջև, վճարում է Ձեզ գումարը, փոխարենը այդ գումարի չափով սոց. վճարը պակաս է վճարում պետությանը, իսկ եթե ընկերության կողմից տվյալ ամսում վճարման ենթակա սոցապը ավելի քիչ է, քան Ձեր բյուլետենի գումարը, ապա միևնույն է նա պետք է սահմանված ժամկետներում վճարի Ձեզ ամբողջ գումարը, իսկ հետո պետությունից կստանա դրա փոխհատուցումը:
Դիանա ջան սոցի անհատական տարեկան հաշվետվության վերջին օրը մարտի 31-ն է` ներառյալ:
Դուք դրա հետ եք չէ?
Բարև Ելենա ջան /180 – մեկից ավելի բալիկների դեպքում:) Զւյգի մասաին է խոսքը?
Այո Վանուհի զույգի մասին է խոսքը` ՀՀ ԱՕ 172-րդ հոդված,
1.Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1) 140 օր (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության` 70 օրացուցային օր).
2) 155 օր (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության՝ 85 օրացուցային օր)` բարդ ծննդաբերության դեպքում. (կեսարյան հատում)
3) 180 օր (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության՝ 110 օրացուցային օր)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում (զորյգի դեպքում):
Հարգելի Վանուի ինչու միայն զույգ, կարող է միանգամից 3-քն են ծնվում կամ նույնիսկ ավելին::)))
Եթե 4 ամիս ես աշխատել, ինչքա՞ն արձակուրդային է հասնում: Ասենք ընդունվել ես գործի, 4 ամիս անց դուրս ես գալիս: