Ani.
Բարև Ձեզ, եթե աշխատողին տարվա մեջ 20 աշխատանքային օր է հասնում արձակուրդը և նա 10 օրով է գնացել, իսկ օգոստոսին ֆիզ. արձակուրդ է գնալու, ինչպե”ս պետք է վարվել, եթե նա դեռ 10 օր ունի իր արձակուրդից:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ani.
Բարև Ձեզ, եթե աշխատողին տարվա մեջ 20 աշխատանքային օր է հասնում արձակուրդը և նա 10 օրով է գնացել, իսկ օգոստոսին ֆիզ. արձակուրդ է գնալու, ինչպե”ս պետք է վարվել, եթե նա դեռ 10 օր ունի իր արձակուրդից:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե դեռ ժամանակ կա՝ նախօրոք տրամադրեք, կամ դեկրետից հետո տրամադրել:
Արձակուրդը աշխատողին տրամադրվում է իր ցանկությամբ, նա կարող է այդ 10 օրը օգտագործել նախածննդյան և հետծննդյան արձակուրդից անմիջապես հետո, կամ ընդհանրապես չօգտագործել: Այդ չօգտագործված օրերը աշխատակիցը կստանա հետագայում՝ վերջնահաշվարկի ժամանակ:
Արձակուրդի օրերը չեն կորչում։ Կարող եք տրամադրել մինչև ֆիզ. արձակուրդ գնալը կամ դեկրետից հետո՝ առանց վճարվելու գնաք արձակուրդ։
Արձակուրդային օրերը չեն կորում, կարող եք դրանք օգտագործել ապագայում, երբ նորից կանցնեք աշխատանքի, կամ կարող եք մինչև երեխայի խնամքի արձակուրդը դրանք օգտագործեք։
Կարող եք տրամադրել մինչ ֆիզ. գնալը կամ դրանից անմիջապես հետո, որից հետո միանգամից կարող է գնալ մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդ:
Արձակուրդի մնացած 10 օրը կօգտագործի մայրության նպաստի ավարտից հետո առանց վճարվելու, եթե արդեն մնացած 10 օրվա համար վճարվել է, և դրանից հետո կամ կօգտագործի խնամքի արձակուրդը կամ կվերադառնա աշխատանքի:
Եթե աշխատողը ցանկանում է արձակուրդ գնալ 10 օրով, ապա մնացած 10 օրը կարող է վերցնել մայրության նպաստից հետո կամ էլ աշխատանքի վերադառնալուց հետո։
ՀՀ ԱՕ-ի 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է` կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը տրամադրվում է ամբողջությամբ կամ՝ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
Հիմք ընդունելով վերոհիշյալ իրավակարգավորումները՝ Դուք կարող եք աշխատողին տրամադրել ամենամյա արձակուրդի այն չափը, որը նրան հասանելի է և հետո նրան տրամադրեք երեխայի խնամքի արձակուրդը: