Արձակուրդայինի հաշվարկ

Մելինե.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս վարվել ամենամյա տրամադրվող արձակուրդի հետ, եթե այն չի ընկնում մեկ ամսվա մեջ։
Ենթադրենք աշխատողը գնացել է արձակուրդ հուլիսի 20-ին և պետք է վերադառնա արձակուրդից օգոստոսի 18-ին, այսինքն հուլիս ամսում 11 օր կլինի արձակուրդում, իսկ օգոստոսին 17 և ենթադրենք ընդհանուր արձակուրդայինը հաշվարկվել է 80000 դրամ։
Ըստ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ Հրահանգի 33-րդ կետի Հուլիսի 11 օրվա արձակուրդայինը կկազմի 31430դրամ (80000/28*11, իսկ օգոստոս ամսվա համար 48570(80000/28*17)։ Սոց վճարները համապատասխանաբար կկազմեն հուլիս ամսվա համար՝ 8715 դրամ, օգոստոս ամսվա համար՝ 11285դրամ։
Բայց քանի որ ամբողջ արձակուրդայինի գումարը պետք է տրվի աշխատողին հուլիսի 17-ին այդ դեպքում պետք է եկամտահարկը և անհատական սոց վճարը՝ 3%-ը հաշվարկվի հուլիսին։ Խնդրում ենք ասել ինչպես վարվենք ԱՎՈՒՄ-ի հետ, մի դեպքում կիսվում է արձակուրդայինը, մյուս դեպքում ոչ։
Նախապես Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լանա

Դուք պարզապես հուլիսին վճարում եք ամբողջ 80000-ի եկամտահարկը: Հուլիսի ԱՎՈՒՄ-ի մեջ մտնում է 31430 -ը, օգոստոսի ԱՎՈՒՄ-ի մեջ 48750-ը:

Մելինե

Շատ շնորհակալություն

Ռաֆիկ

Հարգելի Մելինե

Պետք է հասկանալ հետևյալ սկզբունքը՝ յուրաքանչյուր ամսվա համար ե/հ-ը և սոցվճարը հաշվարկվում են տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից և դրան հավասարեցված եկամուտներից։

Հուլիսի արձակուրդայինից՝31430 դրամից գործատուի սոցվճարը կկազմի 8715 դրամ, ինչպես Դուք նշել էիք, միայն մի դեպքում, եթե այդ աշխատողը հուլիսին աշխատավարձ չի ստացել։

Հուլիսի արձակուրդայինը կազմում է 31430 դրամ։ Գումարեք այն հուլիս ամսվա աշխատավարձին, այդ գումարից հաշվարկեք ե/հ և սոցվճար (3% և գործատուի սոցվճարը), ստացված արժեքներից հանեք հուլիս ամսվա աշխատավարձի համար հաշվարկված ե/հ-ը և սոցվճարը, կստանաք հուլիս ամսվա արձակուրդայինի ե/հ-ը և սոցվճարը։
Օգոստոսի արձակուրդայինը կազմում է 48570 դրամ։ Այդ գումարից ուղղակի հաշվարկեք ե/հ-ը և սոցվճարը (1711-ե/հ, 1457-3%, 11286-գործ.սոցվճար), կստանաք օգոստոս ամսվա արձակուրդայինի ե/հ-ը և սոցվճարը։
Հետագայում, օգոստոս ամսվա աշխատավարձից ե/հ և սոցվճար հաշվարկելու համար կվարվեք նուն կերպ՝ ինչպես հուլիս ամվա արձակուրդայինի ե/հ և սոցվճար հաշվարկելու ժամանակ։
Կգումարեք օգոստոս ամսվա աշխատավարձը օգոստոս ամսվա արձակուրդայինին (48750), այդ գումարից հաշվարկեք ե/հ և սոցվճար, ստացված արժեքներից հանեք օգոստոս ամսվա արձակուրդայինի համար հաշվարկված ե/հ-ը և սոցվճարը, կստանաք օգոստոս ամսվա աշխատավարձի ե/հ-ը և սոցվճարը։

Մելինե

Հարգելի Ռաֆիկ, բանն էլ հենց դրանում է, որ յուրաքանչյուր ամսվա համար ե/հ-ը և սոց վճարը հաշվարկվում են տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից և դրան հավասարեցված եկամուտներից։ Հիմա ինձ ասեք, չէ որ աշխատողը իր արձակուրդայինը ստանում է արձակուրդ գնալուց 3 օր առաջ, դա չի նշանակու՞մ, որ պետք է ամբողջ արձակուրդայինի պահումները մինագամից անենք, որպեսզի իմանանք, թե ինչքան առձեռն գումար պետք է նա ստանա։ Իսկ գործատուի սոցի դեպքում կիսենք, յուրաքանչյուր ամսվան ընկնող արձակուրդայինի օրերին համապատասխան։ Եթե ես վերցնեմ եկամտահարկը եվ անհատական սոցը կիսած հաշվեմ, ինչպե՞ս ստանամ մաքուր արձակուրդայինը։

Skristin

Մելինե ջան դուք շատ ավելի լավ եք պատասխանել ձեր հարցին,