Մանե․
Բարև Ձեզ։ Աշխատողի հիմնական աշխատավարձը 0,5 դրույք է, կազմում է 45 638 ՀՀ դրամ։ Այժմ պետք է հաշվարկել ամենամյա արձակուրդ։ Միջին հաշվելու համար 12 նախորդ ամիսների ընթացքում ստացել է պարգևատրում ընդամենը 78 456 ՀՀ դրամ (երեք ամսվա ընթացքում)։ Խնդրում եմ օգնեք կատարել արձակուրդային հաշվարկը։
Բարև Ձեզ, Մանե։ Նախ նշեմ, որ եթե աշխատողը սոց. վճար կատարող է, ապա նրա աշխատավարձը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ից, պետք է լինի 47 651 դրամ, եթե սոց. վճարող չէ, ապա բավական է։ Եթե հաշվառման ենթակա 12 ամիսների ընթացքում չեն եղել կիսատ ամիսներ, նպաստներ, արձակուրդներ և այլն, և բոլոր ամիսներին ստացել է 45 638 դրամ աշխատավարձ, ապա՝ 45638+6538(78456/12)=52176(միջին աշխատավարձ)/21 կամ 25 (հնգօրյա կամ վեցօրյա աշխատանքային շաբաթ)*արձակուրդի օրերով։
Շատ շնորհակալ եմ։ Կեղտոտ աշխատավարձը կազմում է 45 638 դրամ։ Դրոշմանիշի 1 500 դրամը վճարում է գործատուն։
ԱՕ հոդված 195. Միջին աշխատավարձը
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Սույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում՝ անկախ վճարման աղբյուրից:
2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:
Քանի որ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով, հետևաբար կվերցնեք այդ գումարի 1/12-րդ մասը: Ոնց որ թե գրել եք պահումներից հետո կազմած գումարը, օգնելու համար պետք է գրեիք առանց պահումների ստացած գումարները:
Շատ շնորհակալ եմ։ Կեղտոտ աշխատավարձը կազմում է 45 638 դրամ։ Դրոշմանիշի 1 500 դրամը վճարում է գործատուն։
Գրեք առանց պահումների ստացած գումարները:
61772+9111=70883(միջին աշխատավարձ)/21 կամ 25 (հնգօրյա կամ վեցօրյա աշխատանքային շաբաթ)*արձակուրդի օրերով։