Արձակուրդայինի հաշվարկ

Ասլան․

Բարև ձեզ։ Աշխատում եմ ապտեկայում գիշերային հերթափոխով՝ երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան 09։00-ն, օրը մեջ, ամսական 15 հերթափոխ, աշխատավարձս 75 000 դրամ է, գումարած միջինը 55 000 դրամ բոնուսի տեսքով։ 6 ամսվա աշխատող եմ ու 12 օրով արձակուրդ եմ գնում։ Ինչպե՞ս են հաշվարկելու արձակուրդայինս։ Ու մի բան էլ՝ 75 000 դրամը հարկվածն է։ Արձակուրդայինը նույնպե՞ս հարկվում է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիլիթ

Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրական թվերով բազմապատկելու միջոցով։ Իսկ ինչ վերաբերում է հարկմանը, արձակուրդայինը, այո, հարկման ենթակա է:

Ալլա

Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:
Միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ տվյալ ժամանակահատվածում բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
Արձակուրդային գումարը ևս հարկվում է 23 % եկամտային հարկով, 2,5 % սոց. վճար և 1 000 դրամ դրոշմանիշային վճար։

Տիգրան

Արձակուրդայինը ևս ընդհանուր կարգով հարկվում է: Ձեր 55 000 դրամը երևի գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվող հավելումն է: Ձեր հաշվարկային աշխատավարձը, ելնելով ներկայացված տվյալներից՝ 75000+55000 զուտը, կազմում է 177 698 դրամ: Արձակուրդայինը հավանաբար կհաշվարկեն ըստ միջին ժամայինի. Միջին ժամային աշխատավարձի չափը որոշվում է միջին ամսական աշխատավարձի և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների արտադրյալը բաժանելով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների ընթացքում տվյալ աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակին:

Ամիկում

Վերցվում են Ձեր արձակուրդ գնալուն նախորդող 12 լրիվ ամիսների ստացած բոլոր գումարները (ոչ մաքուր), բաժանվում 12-ի։ Միջին ամսականն էլ բաժանվում է 21-ի՝ գտնելու համար օրականը։ Միջին օրականը բազմապատկվում է Ձեր հասանելիք արձակուրդի օրերով։ Որից էլ եկամտահարկ և սոց. վճար է պահվում։