Արձակուրդայինի հաշվարկ

Իզաբելլա.

Խնդրում եմ ինձ օգնեք, եթե մինչ աշխատանքային օրենսգրքի փոփոխվելը ամենամյա արձակուրդայինը հաշվվում էր այսպես` օրինակ 95.000/30.4*28, ապա փոփոխվելուց հետո պետք է հաշվել այսպե՞ս` 95.000/21*20: Խնդրում եմ մանրամասն բացատրել: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հասմիկ

Արձակուրդայինը հաշվելու համար միջին ամսեկան աշխատավարձը բաժանում են 30.4-ի և բազմապատկում արձակուրդայինի աշխատանքային օրերով: օր. 95000 միջին ամսեկան աշխատավարձի դեպքում 95000/30.4*20. Քանի որ այժմ հաշվարկվում է աշխատանքային օրերով, ոչ թե օրացույցային:

Anush Afrikyan

Այո,ուշադիր կարդացեք Աշխատանքային օրենսգրքի Հոդվածներ 195 ը, 159ից 170 ը, դրանից հետո եթե հարց առաջանա ասեք

Վիկտորյա

Հասմիկ, դուք մի փոքր սխալվում եք, քանի որ համաձայն ԱՕ 195 հոդվածի միջին օրական գործակիցը դարձել է 21!
“3. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:”