Արձակուրդային

Հովհաննես.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում:
Մարտ ամսվա 5-ից աշխատողին ուղարկում եմ արձակուրդ ,մարտ ամսին աշխատել է 4 օր ,ինչ ձևով եմ հաշվում այդ 5-օրվա աշխատավարձը,եթե ամսական աշխատավարձը 40000 -է:
1.40000/ամսվա բոլոր օրերի վրա:
2.40000/աշխատանքային օրերի վրա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
David

40000/ashxatanqayin orer x ashxatac orer

Նաիրա

Հարգելի Հովհաննես 40000-ը բաժանում եք մարտ ամսվա աշխատանքային օրերի վրա, որպեսզի ինանաք 1 օրվա աշխատավարձը, այնուհետև այդ գումարը բազմապատկում եք 4-ով` 4 օրվա աշխատավարձը իմանալու համար:

Հովհաննես

Հարգելի Դավիդ և Նաիրա անչափ շնորհակալ եմ ինձ օգնելու համար:

Ելենա

Հովհաննես Նաիրան ճիշտ է…

Նարինե

Հարգելի Հովհաննես, բացեք ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ և ծանոթացեք 33-րդ հոդվածի 3-րդ օրինակին: Այն է թե` Ձեր դեպքի համար 40.000/31մարտ ամսվա օրացույցային ճրեի թիվ *4 օր: Ավելի հեշտ Ձեր համար տեղադրեմ այդ օրինակը`
Օրինակ 3. Կազմակերպության վարձու աշխատողը (Հայաստանի Հանրապետության քաղաքացին) գնում է հերթական (ամենամյա) արձակուրդ 2006 թ. հոկտեմբերի 21-ին և վերադառնում է 2006 թ. նոյեմբերի 21-ին (արձակուրդի տևողությունը` 31 օրացուցային օր): Արձակուրդային գումարը հաշվարկվել է 80,0 հազ. դրամի չափով և վճարվել է աշխատողին 2006 թ. հոկտեմբերի 19-ին: 2006 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների աշխատավարձը կազմում է ամսական 70,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում յուրաքանչյուր ամսվա համար կատարվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափի և սոցիալական վճարի հաշվարկ` ելնելով տվյալ ամսվա աշխատավարձից և այդ ամսվան վերաբերող արձակուրդային գումարի ընդհանուր գումարից (ԱՎՈՒՄ):
Հոկտեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`
– ԱՎՈՒՄ (70,0:31/օր/x20/օր/+80,0:31/օր/x11/օր/)` 73,5 հազ. դրամ,
– գործատուի սոցիալական վճար (7,0+(73,5-20,0)x15%)` 15,0 հազ. դրամ,
– վարձու աշխատողի համար սոցիալական վճար (73,5×3%)` 2,2 հազ. դրամ,
– ընդամենը սոցիալական վճար (15,0+2,2)` 17,2 հազ. դրամ:
Հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (73,5 հազ. դրամ) և սոցիալական վճարները (17,2 հազ. դրամ) արտացոլվում են հոկտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.11.2006 թ. (ներառյալ):
Նոյեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`
– ԱՎՈՒՄ (80,0:31/օր/x20/օր/+70,0:30/օր/x10/օր/)` 74,9 հազ. դրամ,
– գործատուի սոցիալական վճար (7,0+(74,9-20,0)x15%)` 15,2 հազ. դրամ,
– վարձու աշխատողի համար սոցիալական վճար (74,9×3%)` 2,2 հազ. դրամ,
– ընդամենը սոցիալական վճար (15,2+2,2)` 17,4 հազ. դրամ:
Նոյեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (74,9 հազ. դրամ) և սոցիալական վճարները (17,4 հազ. դրամ) արտացոլվում են նոյեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.12.2006 թ. (ներառյալ):