Մարինե․
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի 9 – րդ կետով՝ 9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում, եթե աշխատողի հետ անմիջապես կնքվում է նոր պայմանագիր՝ այլ պաշտոնով, աշխատավարձով և գրաֆիկով, այս դեպքում արձակման նպաստ պե՞տք է վճարի գործատուն, թե ոչ։
Այո, արձակման նպաստ պետք է վճարի գործատուն, հին տեղի հաշվով:
նույն կազմակերպությունում է կնքվում երկրորդ աշխատանքային պայմանագիրը, այսինք աշխատանքային հարաբերությունը չի ավարտվում գրանցման հայտում այդպես էլ ցույց եմ տալու։ Այս դեպքում էլ է անհրաժեշտ արձակման նպաստ վճարել՞
Գրանցման հայտում հին տեղի հաշվով ավարտման ժամկետը նշում եք,իսկ նորը գրանցում եք նոր պաշտոնի հաշվով նոր տողից ու ժամկետից: Սակայն այս դեպքում արձակման նպաստ վճարվում է ըստ հ.129-ի
1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով.
2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քսանհինգապատիկի չափով.
3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսնապատիկի չափով.
4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսունհինգապատիկի չափով.
5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով:
2. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող է նախատեսվել արձակման նպաստի վճարում ավելի երկար ժամանակահատվածով և (կամ) ավելի մեծ չափով:
Շնորհակալություն։
Ավելի լավ է կարդացեք 129 հոդված, կետ1 -ի ենթակետերը, որտեղ հստակ գրված է արձակման նպաստի վճարման կարգը՝ կախված աշխատանքային ստաժից: