Տաթև․
Բարև Ձեզ։
Եթե գործատուն աշխատակցին աշխատանքից ազատում է՝ բաժինը լուծարելու պատճառաբանությամբ, և տեղեկացնում է այդ մասին բանավոր տարբերակով՝ նրան տրամադրելով 2 ամիս նոր աշխատանք գտնելու համար, արդյո՞ք աշխատակիցը կարող է հրաժարվել աշխատելուց և ստանալ արձակման նպաստ: Շնորհակալություն։
նման դեպքում ազատման ժամանակ պարտադիր է գրավոր ծանուցումը 60 օր առաջ, ԱՕ հ.115,
Հարգելի Տիգրան,
Այս դեպքում աշխատակիցը կարո՞ղ է հրաժարվել աշխատելուց և ստանալ արձակման նպաստ:
Խոսքը գնում է այդ 2 ամսվա մասին , աշխատակիցը կարող է հրաժարվել 2 ամիս ևս աշխատել, բայց զուգահեռաբար ստանա՞լ այդ արձակման նպաստը։
ոչ
Ազատման մասին Ծանուցումը պետք է տրվի 2 ամիս առաջ գրավոր, ազատվելիս վճարելով արձակման նպաստ, աշխատողի ցանկությամբ եթե պայմանները փոխվեն, ազատման հոդվածը նույնպես կփոխվի, արձակման նպաստ չի ստանա: Եթե գործատուն է ցանկանում չպահպանել 2 ամիս ժամկետը և ավելի շուտ ազատել աշխատանքից, ապա գործատուն վճարելու է տուժանք.
ԱՕ Հոդված 115.Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը
2. Սույն հոդվածի 1-ին, 1.1-ին մասերով, ինչպես նաև սույն օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին և 111-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը: