Արձակման նպաստի և վերջնահաշվարկի վերաբերյալ

Նինա.

Աշխատանքային օրենսգրքի 99 հոդվածի համաձայն համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում: Սակայն ըստ նույն օրենքի վերջնահաշվարկ կատարվում է: Ո՞րն է տարբերությունը, որ համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի տրվում, սակայն վերջնահաշվարկ կատարվում է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիկտորյա

Հարգելի Նինա, արձակման նպաստը և վերջնահաշվարկը բավականին տարբերվում են: Համաձայն ԱՕ 129 հոդվածի արձակման նպաստ տրվում է `
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում` 10 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում` 25 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում` 30 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում` 35 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում` 44 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով:

Իսկ վերջնահաշվարկը դա կոպիտ ասած կուտակված արձակուրդներն են + հասանելիք աշխատավարձ և այլն: