Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկ

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ի տարեկան շահութահարկի հաշվարկը 0 է կամ բացասական, այդ դեպքում շահութահարկ վճարելու՞ ենք: ՍՊԸ-ն դադարեցրել է գործունեությունը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կասե՞ք՝ ե՞րբ է ստեղծվել ՍՊԸ-ն, և ե՞րբ է դադարեցվել ՍՊԸ-ի գործունեությունը:

Արամ

ՍՊԸ-ն մի քանի տարի նորմալ գործել է, 2019թ. աշխատել է, վերջում է դադարեցվել: Ալլա ջան, կներեք, բայց բացվելն ու փակվելը կապ ունի՞ շահութահարկի վճարի հետ, եթե գործող կազմակերպություն է եղել, ուղղակի հին օրենսգրքով 1 % վճարվում էր:

Ալլա

Եթե ՍՊԸ-ն գործել է 2019թ. ընթացքում ընդհանուր հարկման դաշտում, պետք է վճարված լինեին շահութահարկի կանխավճարներ՝ 20 %-ի չափով, կամ այլընտրանքային տարբերակը ընտրած լինելու դեպքում՝ 2 %-ի չափով (ավելի մանրամասն կարդացեք ՀՕ Հոդված 135. Շահութահարկի կանխավճարները):
Շահութահարկը վճարվում է հարկվող շահույթից, եթե չունեք շահույթ կամ վնասով եք աշխատել, շահութահարկ չեք վճարում:
Անկախ նրանից, որ 2019թ. վերջում դադարեցրել եք գործունեությունը, շահութահարկի հաշվարկ 2019թ. համար պետք է ներկայացնեք մինչև 2020թ. ապրիլի 20-ը:

Ավետիս

Վնասով աշխատելու դեպքում շահութաահարկի հաշվարկի ո՞ր տողում ենք լրացնում վնասը։