Արդյոք պե՞տք է ներկայացնել հաշվետվություն

Hasmik.

Ա/Ձ ն գրանցվել է 2010թ. սեպտեմբերի 14 – ին , աշխատող ընդունել է 2010թ. հոկտեմբերի մեկից: Խնդրում եմ պատասխանեք, արդյոք ա/ձ – ն երրորդ եռամսյակի համար որևէ հաշվետվություն պետք է ներկայացնի հարկային տեսչություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռիտա

Հարգելի Հասմիկ, Ձեր թվարկած տվյալներին համապատասխան` Ա/Ձ-ն 2010թ 3-րդ եռամսյակի համար հաշվետվություն կարող է ներկայացվել միայն եկամտահարկի հաշվարկ, այն էլ միայն այն դեպքում, եթե սեպտեմբեր ամսվա ընթացքում տեղի են ունեցել եկամտահարկի հաշվարկում թվարկված գործարքներից թեկուզ գոնե մեկի դիմաց վճարում, քանի որ բացի աշխատավարձից, որը հաշվետվությունում արտացոլվում է հաշվարկային , մնացած բոլոր կետերը արտացոլվում են վճարայինով, այսինքն` այն ժամանակահատվածի համար, երբ կատարվել է վճարում, այլ ոչ թե հաշվարկ:Օրինակ սեպտեմբերին վճարված լինի ասենք որևէ վարձակալության գումար(ֆիզ անձին) կամ շուկայից ձեռքբերում արված լինի և այլն:Իսկ ինչ վերաբերում է Ա/Ձ-ի ամսական սոց վճարումներին` 5000դրամ, դրանք չեն ներառվում ամսական կամ եռամասյակային սոց-ի հաշվետվություններում, հետևաբար աշխատող չունենալու դեպքում սոց-ի հաշվետվություն ևս չի նեչկայացվելու:

Հերմինե

Հասմիկ
3-րդ եռամսյակի համարի որևէ հաշվետվություն պետք չի ներկայացնել, իհարկե եթե սեպտեմբերին ֆիզիկական անձանց վճարած ուրիշ եկամուտներ չկան /օրինակ վարձակալական վճար/, էդ դեպքում պետք է ներկայացվի եկամտահարկի հաշվետվություն:

Hasmik

Շատ շնորհակալ եմ արձագանքների համար